Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Վիրաբհադրասանա (երրորդ տարբերակ)

Հերոսի կեցվածք

 

Կատարման կարգը 

   
Ելման դրություն. Տադ ասանա:
 
   
 Ներշնչել և ոտքերը իրարից հեռացնել 120-135 սմ։
Շրջվելով աջ` աջ ոտնաթաթը շրջել աջ 90 աստիճանով, իսկ ձախը` 60: Ձեռքերը վեր բարձրացնել,  պահել ուղիղ, ձգված` առանց արմունկները ծալելու և ափերը միացնել գլխավերևում։
Աջ ոտքը ծալել և իջնել այնքան, որ ազդրի և սրունքի միջև առաջանա ուղիղ անկյուն, ձախ ոտքը պահել ձգված` լարելով ծունկը։ Ոտնաթաթերը պետք է լինեն մեկ ուղիղ գծի վրա: Գլուխը վեր բարձրացնել և նայել ափերին, այս դիրքում շնչել ազատ և համաչափ:
 
   
 Արտաշնչել և ձեռքերը ձգված, առանց ափերը իրարից հեռացնելու թեքվել առաջ մինչև որ կրծքավանդակը հասնի ազդրին: Հնարավորության չափ ազատ շնչել և չլարվել։
 
   
 Արտաշնչել և ձախ ոտքը վեր բարձրացնել, միաժամանակ աջ ոտքը ուղղել և մարմնով առաջ գալ։ Աջ ծունկը պետք է լինի ուղիղ, չծալված, ձախը`  նույնպես։ Այս դիրքը պահել 20-30 վայրկյան` շնչելով խորը և համաչափ։ Այս դիրքում պետք է պահել մարմնի հավասարակշռությունը, ձեռքերը և ձախ ոտքը պետք է լինեն ձգված մեկ ուղիղ գծի վրա։
 
   
 Արտաշնչել և ձախ ոտքը իջեցնել հատակին, թուլացնել ձեռքերը և  ուղղվել։
 
   
 Նույնը կատարել ձախ կողմում։ 
 
   
    
   
 Արտաշնչել և ոտքերը մոտեցնել իրար (Տադ ասանա)։
 

 Դրական ազդեցությունը

Այս վարժությունը զարգացնում է հավասարակշռությունը, կարգավորում է հավասարակշռության կենտրոնի աշխատանքը, կազդուրում է որովայնի ներքին օրգանները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, առույգացնում և թարմացնում է մարդուն, բարձրացնում է մտավոր աշխատունակությունը, մարդուն դարձնում է ավելի ակտիվ և շարժունակ։

 

Powered by InterMedia Inc.