Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Ջաթհարա պարիվրիտանասանա

Ջաթհարա՝ ստամոքս, որովայն, փոր

Պարիվարտանա՝ պտտվել, շրջվել, թեքվել

 

Կատարման կարգը

   Պառկել մեջքի վրա հատակին:
Ձեռքերը ուղղել և ուսերի ուղղությամբ դնել հատակին այնպես, որ մարմինը նմանվի խաչի: 
   Արտաշնչել, ոտքերը միասին վեր բարձրացնել ուղղահայաց մարմնին` մոտավորապես 90 աստիճան։
Ոտքերը պետք է լինեն ձգված և ծնկները չլարված վիճակում։ 
   Այս դիրքում կատարեք մի քանի շունչ և արտաշունչ, հետո արտաշնչեք և ոտքերը միասին իջեցրեք հատակին ձախ ձեռքի մոտ այնպես, որ ոտնաթաթերը հասնեն ձախ ձեռքի մատներին։ Աշխատեք այս դիրքում մեջքը և աջ ուսը չկտրել հատակից։ Սկզբնական շրջանում այն դժվար է լինում կատարել, դրանից խուսափելու համար պետք է խնդրել ընկերոջը, որ աջ ուսը սեղմի հատակին կամ նախքան շրջվելը աջ ձեռքով բռնվել ձողից կամ որևէ ծանր իրից, ապա ոտքերը տանել դեպի ձախ։

Վարժության ընթացքում երկու ոտքերն էլ պետք է լինեն միասին և ձգված։ Գոտկատեղը և մեջքը աշխատեք պահել հատակին, ոտքերը շրջեք միայն կոնքի հատվածից, երբ ոտքերը կհասնեն ձախ ձեռքի մոտ, միայն այդ ժամանակ որովայնը թեքեք աջ:

Այս դիրքը պահպանեք 20-30 վայրկյան` միաժամանակ ոտքերը պահելով ձգված, իսկ շնչառությունը համաչափ և ազատ։  
   Արտաշնչելով ոտքերը ետ բերեք ուղղահայաց դիրքի։
Այս դիրքում մնալով` կատարել մի քանի շունչ և արտաշունչ:  
   Ոտքերը իջեցրեք աջ ձեռքի մոտ, ապա որովայնը և դեմքը շրջեք դեպի ձախ։ Դիրքը պահպանել այնքան, որքան պահպանվել է ձախ կողմում։ 
   Արտաշնչելով ետ վերադառնալ ուղղահայաց դիրքի, կատարել մի քանի շունչ և արտաշունչ:
Արտաշնչելով աստիճանաբար ոտքերը իջեցնել հատակին և հանգստանալ։ 

Դրական ազդեցությունը

Այս  վարժությունը շատ օգտակար է այն մարդկանց, ովքեր ունեն ճարպային կուտակումներ որովայնի և գոտկատեղի հատվածներում։ Այս վարժությունը բուժում է գոտկատեղի, որովայնի, կոնքազդրային հատվածում վնասվածքները և վերացնում ցավերը։ Կազդուրում է լյարդը, լեղապարկը, փայծաղը, ստամոքսը, ենթաստամոքսային գեղձը։ Բուժում է գաստրիտը, ամրացնում աղիները: Եթե այս վարժությունը կատարվի երկարատև և պարբերաբար, որովայնի և գոտկատեղի հատվածում գտնվող բոլոր ներքին օրգանները կլինեն արտակարգ առողջ վիճակում։


 

 

Powered by InterMedia Inc.