Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Հալասանա

Խալ` խուփ

Ասանա ՝ դիրք

Այս դիրքը համարվում է սարվանգասանայի շարունակությունը:

 

Կատարման կարգը

  

 Կատարեք սալամբա սարվանգասանան` պահելով ծնոտը կրծքավանդակին սեղմած ինչեպս փական:


 

 

 
   
  

 Թուլացնել ծնոտի և կրծքավանդակի փականը, գոտկատեղը աննշան իջեցնել` ձեռքերը և ոտքերը տեղափոխելով գլխի ետևը և ոտնաթաթերը դնել հատակին:

Գոտկատեղը վեր բարձրացնել և ուղղել ծնկները:

Ձեռքերը ետ տանել` հենվելով արմունկների վրա ափերով հրել մեջքը դեպի առաջ:
Ետ բերել ձեռքերը, ոտքերի հակառակ ուղղությամբ, ափերը դնել հատակին:
Մատներով կառչելով հատակից` ձգվելով ոտքերով և ձեռքերով հակառակ ուղղությամբ։

Ձեռքերը մոտեցնել իրար, դաստակները շրջել այնպես, որ բութ մատները կպած լինեն հատակին, իսկ մնացած մատները և ձեռքի ափերը ձգվել, լարվեն արմունկները:

Ձեռքերը և ոտքերը ձգվում են հակառակ ուղղությամբ։ Դրա շնորհիվ ողնաշարը էլ ավելի ճկունություն է ձեռք բերում:

Մատները իրար մոտեցնել և հանգուցել: 

Դա կօգնի ուսերի համաչափ զարգացմանը։

Սկզբնական շրջանում սա փոքր-ինչ դժվար է լինում կատարել, սակայն այս վարժության շնորհիվ հնարավոր է աստիճանաբար հասնել նրան, որ ձեռքերի մատները հեշտությամբ իրար մեջ անցկացվեն և արմունկները պահվեն հատակին։

Այս դիրքում մնալ 1-5 րոպե, միաժամանակ շնչելով հանգիստ և համաչափ:
   
Ետ բերել ձեռքերը, ընդունել սարվանգասանայի դիրքը և աստիճանաբար պառկել մեջքի վրա։
Թուլանալ և հանգստանալ։
 

 Դրական ազդեցությունը

Այս վարժությունը կազդուրում է նյարդային համակարգը, ուղղում է ողնաշարի ձևախախտումները, ճկունացնում է այն. ակտիվացնում է արյան շրջանառությունը ողնաշարում, արագ վերացնում է հոգնածությունը և թարմացնում մարմինը։ Ողնաշարի առաջ հրվելու շնորհիվ վերանում են ողնաշարային ցավերը, ձեռքերի ձգման և մատների լարվածության շնորհիվ վերանում են ձեռքերի դողը, նաև որովայնային ցավերը, գազերը և աղիքային խցանումները։ Այս հատվածում միանգամից թեթևություն է զգացվում։ Կարգավորվում է փայծաղի, երիկամների, մակերիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ աշխատանքները, կարգավորվում են կանացի դաշտանային խանգարումները։ Տևական կատարելու դեպքում վերանում են ճարպային կուտակումները ազդրերում, գոտկատեղում, բարելավվում է ներքին սեկրեցիայի գեղձերի ողջ համակարգի աշխատանքը, երկարատև կատարելու դեպքում շաքարախտով հիվանդները կարող են հրաժարվել ինսուլինից։ Այս վարժությունը վերացնում է ուղեղային սակավարյունության պատճառով առաջացող բազմաթիվ հիվանդություններ։ Այս վարժությունից հետո հաճախ վերանում է գլխացավը։

            Այն մարդիկ, ում ողնաշարը չունի բավականաչափ ճկունություն, պետք է զգույշ լինեն և շատ ճիգ չգործադրեն, մինչև ձեռք բերեն համապատասխան ճկունություն, իսկ այն մարդիկ, որոքն ունեն արյան բարձր ճնշում, խորհուրդ է տրվում կատարել խալասանա, հետո սարվանգասանա։

 

 

Powered by InterMedia Inc.