Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Էկա պադա սարվանգասանա
Էկա նշանակում է մեկ կամ միակ, պադա՝ ոտնաթաթ:

 

Կատարման կարգը

    Կատարել սալամբա սարվանգասանա: 
   
 Ձախ ոտքը պահել ձգված վերևում ինչպես սարվանգասանայի ժամանակ: Արտաշնչել և աջ ոտքը իջեցնել գլխի հետևը` դնել հատակին ինչպես խալասանայի ժամանակ։

Երկու ոտքերն էլ պետք է լինեն ուղիղ և ձգված, ծնկները չծալված։

Աջ ոտքը իջեցնելիս պետք է մարմինը պահել ուղիղ և առաջ գալ, իսկ ձախ ոտքը պետք է լինի ձգված, ուղղված դեպի վերև:

Հանգիստ շնչելով դիրքը պահպանել 20-30 վայրկյան: 
    Արտաշնչել, բարձրացնել աջ ոտքը ինչպես սարվանգասանայում և իջեցնել ձախը հատակին ինչպես խալասանայում։
Դիրքը պահպանել 20-30 վայրկյան: 
    Վերադառնալ սարվանգասանա:
Աստիճանաբար պառկել հատակին և հանգստանալ։ 

 

 
 
Դրական ազդեցությունը

Ոտքերի ճկումների շնորհիվ անմիջական ազդեցություն է ունենում աջ և ձախ կողմերում գտնվող ներքին օրգանների վրա ու կազդուրում է նրանց, ձգվում են ոտքերը, կարգավորվում երիկամների ֆունկցիոնալ աշխատանքը։

 

Powered by InterMedia Inc.