Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Սալամբա սարվանգասանա (առաջին տարբերակ)

Սալամբա՝ հենարան կամ նեցուկ լինել, հենվել,

Սարվա` ծանրություն, լրիվ, լիարժեք,

Անգա՝ վերջավորություն, մարմին

Նշանակում է միասին կամ ուղեկցող:

 

Կատարման կարգը

   Պառկել հատակին մեջքի վրա, ոտքերը լրիվ ձգված:
Ծնկները լարված վիճակում ձեռքերը տեղադրել մարմնի կողքին, ափերը դնել հատակին։ Կատարել մի քանի լրիվ շնչառություն։ 
   
 Արտաշնչել և ծնկները ծալելով` ոտքերը մոտեցնել փորին այնպես, որ ազդրերը ճնշեն որովայնը: Կատարել 2-3 շնչառություն այդ դիրքում։

Արտաշնչել և ափերով հրվելով հատակին` կոնքը վեր բարձրացնել, միաժամանակ արմունկները տեղադրել հատակին որպես հենարան։

Արտաշնչել և ձեռքերով հրելով մեջքը` վեր բարձրացնել գոտկատեղը այնպես, որ ծնոտը կպչի կրծքավանդակին և կատարել 2-3 շունչ ու արտաշունչ։

Այս դիրքում հատակին են լինում արմունկները, ուսերը, պարանոցը և գլխի հետևամասը, իսկ դաստակները հրում են մեջքը դեպի առաջ։

Այս դիրքում ևս կատարել 2 շունչ և արտաշունչ։ 
    Արտաշնչել, ուղղել ոտքերը դեպի վեր, ծնկները չծալել և ոտքերի մատները ձգել դեպի վեր։
Այս դիրքում մնալ 3-5 րոպե, շնչել հանդարտ և ազատ: 
   
 Արտաշնչել և աստիճանաբար իջնել, ուղղել ձեռքերը, իջեցնել իրանը և ոտքերը։ Երբեք այս դիրքից միանգամից արագ չընկնել հատակին։

Մի քանի վայրկյան հանգաստանալ պառկած վիճակում, շնչել դանդաղ և հավասարաչափ, որպեսզի վերականգնվի արյան շրջանառությունը։

Հետո նստել, այս դիրքում մնալ մի քանի վայրկյան և բարձրանալ։

Չի կարելի միանգամից վեր կենալ, քանի որ  դա վնասակար է սրտի համար։ 

 Դրական ազդեցությունը

Այս վարժությունը բարելավում է նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը և հոգեկան վիճակը։ Այս դիրքում ծանրության ուժը աշխատում է հակառակ ուղղությամբ և արյան հոսքը ակտիվանում է հակառակ ուղղությամբ, ստոծանում գտնվող բոլոր օրգանները մատակարարվում են արյունով, սրտից ավելորդ աշխատանք չպահանջելով։ Այս դիրքում սիրտը հանգստանում է և երակային թարմ արյան հոսքը ակտիվանում է պարանոցում, ուսագոտու շրջանում և  այդ հատվածում գտնվող բոլոր օրգանները կազդուրվում են։ Ծնոտի ճնշումը կրծքավանդակին խոչընդոտում է արյան հոսքը դեպի գլուխը, այդ պատճառով կազդուրվում են վահանագեղձը, ուրցագեղձը և նշագեղձերը։ Կարգավորվում են նրանց ֆունկցիոնալ աշխատանքները։ Այս վարժությունը վերացնում է խցանումները աղիներում: Մարմնի բոլոր անոթները ստանում են իրենց նախկին ճկունությունը, այս վաժության երկարատև կատարման դեպքում վերանում է անոթների լայնացումը, կարգավորվում է արյան ճնշումը, բուժվում է թութքը, կանանց դաշտանային խախտումները։ Բուժվում են միզասեռական բնույթի բազմաթիվ հիվանդություններ։ Այս վարժությունը շատ կարևոր է պատանիների համար, նաև օգնում է մտավոր ունակությունների զարգացմանը, կարգավորում ամբողջ նյարդային համակարգը։ Սա նյարդային համակարգը կազդուրող լավագույն վարժություններից մեկն է։ Այս վարժության շնորհիվ մինչև խոր ծերություն կարելի է պահպանել առողջությունն ու կենսական էներգիան։ Այս դիքը համարվում է ասանաների թագուհին։

 

Powered by InterMedia Inc.