Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Պարիպուրնա նավասանա

Պարիպուրնա` կշեռք, թիակներ,

Նավ՝ նավակ

 

Կատարման կարգը

    Նստել հատակին, ոտքերը ձգել ուղիղ դիմացը, դաստակները դնել հատակին՝ կոնքի կողքերը, արմունկները ուղղել, մեջքը պահել ուղիղ և աննշան թեքվել առաջ։ Այս դիրքը պահել մի քանի վայրկյան։

Արտաշնչել, մարմինը տանել աննշան ետ, միաժամանակ ոտքերը վեր բարձրացնել, ծնկները չծալել, ոտնաթաթերը ձգել և ուղղել առաջ գլխից բարձր։

Դաստակները կտրել գետնից և առանց արմունկները ծալելու ձեռքերը ուղղել առաջ ծնկների ուղղությամբ՝ դաստակները շրջելով դեպի ներս ուսերի բարձրության։

Դիրքը պահել 30 վայրկյան՝ շնչելով ազատ և համաչափ:

Աստիճանաբար կարելի է ավելացնել դիրքը պահելու ժամանակահատվածը մինչև 1 րոպե և ավելի։ Ասանայի ազդեցությունը զգացվում է 20 վայրկյան հետո: Մարմնի ծանրությունը ընկած է հետույքի վրա։

Արտաշնչել, ծալել ոտքերը և իջեցնել ձեռքերը, նստել հատակին և հանգստանալ։ 
  

 Դրական ազդեցությունը

Վարժությունը նպաստում է ստամոքսաղիքային հիվանդությունների բուժմանը, ակտիվացնում և բարելավում երիկամների աշխատանքը։

Վերացնում է որովայնի և գոտկատեղի հատվածներում ճարպային կուտակումները։

 

Powered by InterMedia Inc.