Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Ուրդհվա պրասարիտա պադասանա

Ուրդհվա` ուղիղ, բարձր, վերևից,

Պրասարիտա՝ երկարացված, ձգված,

Պադա՝ ոտնաթաթ

 

Կատարման կարգը

    Պառկել մեջքի վրա, ոտքերը միասին ձգված, ծնկները չծալված վիճակում, ձեռքերը դնել մարմնի կողքը։

Արտաշնչել, ձեռքերը տանել գլխի ետևը և ուղղել, ափերը շրջել դեպի վերև:

Կատարել 2-3 շունչ և արտաշունչ։ 
    Արտաշնչել, ոտքերը ձգված վեր բարձրացնել մոտ 30 աստիճան, այս դիրքում մնալ 15-20 վայրկյան՝ շնչելով ազատ և համաչափ։

 

 
    Արտաշնչել, ոտքերը վեր բարձրացնել մոտ 60 աստիճան, կրկին պահել դիրքը 15-20 վայրկյան՝ շնչելով ազատ և համաչափ։

 

  
    Արտաշնչել և ոտքերը ավելի վեր բարձրացնել, պահել մարմնին ուղղահայաց՝ մոտ 90 աստիճան։ Ազատ և համաչափ շնչելով` պահել դիրքը 30-60 վայրկյան։

 

 
    Արտաշնչել և ոտքերը դանդաղ իջեցնել հատակին ու հանգստանալ։

 

 

 Վարժությունը կրկնել 3-4 անգամ, վարժության ընթացքում ոտքերը պահել ուղիղ, ձգված, ծնկները չծալված վիճակում։Եթե վարժությունը միանգամից չի հաջողվում կատարել, մինչև վարժության յուրացնելը կարելի է ամեն դիրքը առանձին կատարել։

 

Դրական ազդեցությունը

Այս վարժությունը վերացնում է ճարպային կուտակումները որովայնի, գոտկատեղի և ազդրերի հատվածներում, ամրացնում ու կազդուրում է գոտկատեղը և որովայնի հատվածում գտնվող բոլոր ներքին օրգանները։ Նպաստում է որովայնում և գոտկատեղում առաջացած մի շարք հիվանդությունների բուժմանը։

 

Powered by InterMedia Inc.