Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Պարիգհասանա

Պարիգհա` մարզաձող, սողնակ, փական

Այս դիրքը նման է փականի, որով փակում են դարպասը։

 

 Կատարման կարգը

    Ելման դիրք. կանգնել ծնկների վրա:

 

 
    Ձեռքերը պարզել կողմ՝ ուսերի բարձրության: Աջ ոտքն ուղղել դեպի աջ, ոտնաթաթը շրջել աջ` առանց ծունկը ծալելու։

 

  
    Արտաշնչել և կոնքից սկսած` մարմնով շրջվել աջ ու ձգվել ներքև` դեպի աջ ոտքը: 
   

 Աջ ձեռքով հասնել աջ ոտնաթաթին` ամբողջ մարմնով խոնարհվելով աջ ձեռքի վրա: Գլուխն իջեցնել այնպես, որ ականջը դիպչի ուսին։ Ձախ ձեռքը ձգելով մոտեցնել աջ ձեռքին, և գլուխը պահել ձեռքերի միջև։ Ձախ ձեռքը պետք է լինի ձախ ականջի վրա: Հայացքն ուղղել առաջ՝ մարմնով շրջվել առաջ և նայել դիմացը։

Այս դիրքում մնալ 30 վայրկյանից մինչև 1 րոպե՝ շնչելով ազատ ու համաչափ։ 

 

 
    Ուղղվել, ծալել աջ ոտքը և կանգնել ծնկների վրա։

 

    Փոխել ոտքը, և վարժությունը կատարել մյուս կողմում։

 

 
    
    
    Ավարտելուց հետո ուղղվել և կանգնել։
Երկու կողմերում էլ դիրքը պահել հավասարաչափ։ 

Դրական ազդեցությունը

Այս վարժությունը ամրացնում է գոտկատեղի և որովայնի մկանները, կարգավորում նրանց ճիշտ աշխատանքը, կանխում է փորի մկանների թուլացումն  ու կախվելը: Աջ և ձախ թեքումների շնորհիվ վերանում են ողնաշարի շատ հիվանդություններ։ Կոնքի լարումների և շարժումների շնորհիվ սեռական օրգաններում  ակտիվանում է արյան շրջանառությունը, ինչի արդյունքում վերանում է վաղաժամ սեռազրկումը:


 

 

Powered by InterMedia Inc.