Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Պրասարիտա պադոտանասանա

Պրասարիտա` բացված, ձգված,

Պադա՝ ոտնաթաթ

Կոչվում է ոտքերը լայն բացված դիրք։

 

Կատարման կարգը

    Ելմա դիրք. Տադ ասանա:

 

 
    Ներշնչել և ոտքերը հեռացնել իրարից 135-155սմ։
Ոտնաթաթերը ուղղել միմյանց զուգահեռ, մեկ ուղիղ գծի վրա։ 
    Արտաշնչել, առաջ խոնարհվելով ափերը դնել հատակին՝ ոտքերի միջև, ուսերի լայնության։ Ոտքերով և ձեռքերով ամուր հրվել հատակին։
Ներշնչել, բարձրացնել գլուխը և ետ ճկելով պարանոցը` ուղղել մեջքը:  Մի քանի վայրկյան շնչել ազատ և համաչափ: 
    Արտաշնչել և առաջ խոնարհվելով՝ գլուխը հասցնել հատակին՝ ձեռքերի միջև։ Մարմնի ամբողջ ծանրությունը պահել հիմնականում ոտքերի և աննշան չափով` ձեռքերի վրա։ Գլխի վրա ծանրություն պետք չէ թողնել։ Այս դիրքը պահել 20-30 վայրկյան, շնչել խորը և համաչափ։

 

 
    Երկարատև կատարման դեպքում կարելի է նաև ձեռքերը տանել մեջքի հետևը, և մարմնի ծանրություն պահել ոտքերի և գլխի վրա: 
    Ներշնչել, վեր բարձրացնել գլուխը, ուղղել մեջքը, պարանոցը և ձեռքերը։ 
    Արտաշնչել և ուղղվել։
Ոտքերը միացնել իրար (Տադ ասանա)։ 

 Դրական ազդեցությունը

Այս դիրքում ձգվում և ամրանում են սրունքների ջլերը, ոտքերի մկանները, ակտիվանում է արյան շրջանառությունը  գոտկատեղում և գլխում։ Կարգավորվում է մարսողությունը, մաշվում են ճարպերը և վերանում գլխացավը։

Բոլոր կանգնած դիրքերը խիստ անհրաժեշտ են նոր մարզվողներին, քանի որ դրանց շնորհիվ մարդիկ ձեռք են բերում ճկունություն, առույգություն, կարգավորում են քաշը և նախապատրաստվում ավելի բարդ վարժությունների կատարմանը։
 

Powered by InterMedia Inc.