Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Պարիվրիտա տրիկոնասանա

Պարիվրիտտա` հակադարձ կամ շրջադարձ,

Տրիկոն՝ եռանկյունի,

Ասանա՝ դիրք կամ կեցվածք

Այս կեցվածքը կոչվում է հակադարձ եռանկյունու կեցվածք. սա ձգված եռանկյունու կեցվածքի ճիշտ հակադաձ պատկերն է։

 

Կատարման կարգը

    Ելման դրություն. Տադ ասանա։ 
    Ներշնչել և ոտքերը միմյանցից հեռացնել 90-105սմ։ Ձեռքերը ուսերի բարձրության վեր բարձրացնել և դաստակները շրջել դեպի ներքև։

 

 
    Աջ ոտքը 90 աստիճանով, իսկ ձախ ոտքը 60 աստիճանով շրջել դեպի աջ, ոտքերը պահել ուղիղ, ծնկները չծալել։ Ծնկներում պետք է լինի աննշան լարվածություն։

 

 
    Արտաշնչել, ձախ ձեռքը և կոնքը շրջել աջ։ 
    

 Խոնարհվելով ճկվել և ձախ ձեռքը  դնել հատակին` աջ ոտնաթաթի կողքին դրսի կողմից։ Եթե չկան մկանային ցավեր, ապա ձախ ձեռքի ափը լրիվ դնել հատակինԾնկները չծալել, ուսերը և ձեռքերը պահել ձգված։ Գլուխը թեքել աջ և նայել աջ ձեռքի ափին։ Այս դիրքում մնալ 30 վայրկյանից մինչև մեկ րոպե։ Այս դիրքում շնչել համաչափ, հնարավորինս հանգիստ լինել և չլարվել։ 

    Արտաշնչել և ուղղվել, ձեռքերը պարզել կողմերում։

 

 
    Արտաշնչել և շրջվելով ձախ՝ նույն վարժությունը կատարել այդ կողմի վրա։ 
    Վերջացնելուց հետո բարձրանալ և ուղղվել։
Կատարել արտաշունչ, ոտքերը միացնել ու կանգնել Տադ ասանա։ 

 Դրական ազդեցությունը

Այս վարժությունն ամրացնում է կոնքը, գոտկատեղը և ստորին վերջույթների ջլերը։ Ճկունացնում է ողնաշարը, ամրացնում մեջքի մկանները և վերացնում աղերի կուտակումը։ Նպաստում է ողնաշարի մի շարք հիվանդությունների բուժմանը, քանի որ ողնաշարում ակտիվացնոււմ է արյան շրջանառությունը։ Վերացնում է սեռական բնույթի մի շարք հիվանդություններ, լայնացնում է կրծքավանդակը։

 

Powered by InterMedia Inc.