Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Վիրաբհադրասանա (երկրորդ տարբերակ)

Հերոսի կեցվածք

 

Կատարման կարգը

    Ելման դրություն. Տադ ասանա: 
    Ներշնչել և ոտքերը իրարից հեռացնել 120-135 սմ, ձեռքերը բարձրացնել կողք, ուսերի բարձրության, ափերը ուղղել ներքև։ 
    Շրջվելով աջ` աջ ոտնաթաթը ուղղել դեպի աջ 90 աստիճանով, իսկ ձախը` 60։ 
   

 Արտաշնչել և աջ ոտքը ծալելով իջնել այնքան, որ ազդրի և սրունքի միջև առաջանա ուղիղ անկյուն։ Ձախ ոտքը պահել ուղիղ` չծալելով ծունկը: Ձեռքերը ձգել և պարզել առաջ ու հետ։ Հայացքն առաջ ուղղել` նայելով աջ ձեռքի մատներին: Դաստակը և ոտնաթաթերը  պետք է լինեն անշարժ, մեկ գծի վրա։ Այս դիրքում մնալ 30 վայրկյան՝ շնչելով խորը և համաչափ։ 

    Ուղղվել, շրջվել ձախ և կատարել նույն վարժությունը ձախ կողմում։ 
     
    Արտաշնչել և ոտքերը մոտեցնել իրար (Տադ ասանա)։

 

 

 Դրական ազդեցությունը

Այս դիրքն ամրացնում և գեղեցկացնում է ոտքերը, բարերար ազդեցություն է ունենում որովայնի ներքին օրգանների վրա, վերացնում է գոտկատեղի և կոնքի ցավերը ու նախապատրաստում է ավելի խորը վարժություններին։

 

Powered by InterMedia Inc.