Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Վիրաբհադրասանա (առաջին տարբերակ)

 Հերոսի կեցվածք կամ դիրք

Կատարման կարգը

    Ելման դրություն. Տադ ասանա:

 

 
    Ներշնչել և ոտքերը իրարից հեռացնել
120-135 սմ։ 
    Շրջվելով աջ` աջ ոտնաթաթը շրջել աջ 90 աստիճանով, իսկ ձախը` 60:

 

  
   

 Ձեռքերը վեր բարձրացնել, պահել ուղիղ, ձգված` առանց արմունկները ծալելու և ափերը միացնել գլխավերևում։

Աջ ոտքը ծալել և իջնել այնքան, որ ազդրի և սրունքի միջև առաջանա ուղիղ անկյուն, ձախ ոտքը պահել ձգված` լարելով ծունկը։ Ոտնաթաթերը պետք է լինեն մեկ ուղիղ գծի վրա:

Գլուխը և մարմինը պետք է ուղղված լինեն աջ ոտքի ուղղությամբ, իսկ ողնաշարը՝ ձգված դեպի վեր։ Այս դիրքում մնալով ` գլուխը վեր բարձրացնել և նայել դաստակներին։

Այս դիրքում մնալ 20-30 վայրկյան՝ միաժամանակ շնչելով ազատ և համաչափ, հետո բարձրանալ և ուղղվել։ 

    Պտտվելով ձախ՝ կատարել նույնը  ձախ կողմում։

 

 
     
    Արտաշնչել և վերադառնալ ելման դրություն՝ Տադ ասանա։

 

 

 Դրական ազդեցությունը

Այս դիրքը նպաստում է կրծքավանդակի լայնացմանը, ինչի շնորհիվ հետագայում խորը շնչառությունը կատարվում է ավելի լիարժեք: Տևական կատարման դեպքում վերանում են աղերի կուտակումներն ուսերում և պարանոցում, շարժունակ են դառնում ուսերը և մեջքը: Վերանում են պարանոցի ցավերը և կոնքի հատվածի ճարպային կուտակումները։ Այս դիրքը պահանջում է մեծ ջանքեր և լարվածություն։ Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում չկատարել այս վարժությունը։

 

 

 

Powered by InterMedia Inc.