Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Ուտտհիտա պարշվակոնասանա

Կոն` անկյուն,

Ուտտհիտա՝ ձգված,

Պարշվա՝ կողմ

Սա կոչվում է կողմնային ձգված անկյան կեցվածք կամ դիրք։

 

Կատարման կարգը

    Ելման դրություն՝ Տադ ասանա։

 

  
    Ներշնչել և ոտքերը իրարից հեռացնել 120-135սմ։ Ձեռքերը բարձրացնել ուսերի բարձրության և դաստակները շրջել ներքև։
Դանդաղ արտաշնչելով շրջվել աջ` աջ ոտնաթաթը 90 աստիճան, ձախը՝ 60։ 
    Ձախ ոտքը ձգված պահել առանց ծալելու, աջ ոտքը ծալելով իջնել այնքան, մինչև սրունքը և ազդրը կազմեն ուղիղ անկյուն։

 

 

 

  
   

 Իջեցնելով աջ ձեռքը` ափը դնել հատակին՝ աջ ոտնաթաթի կողքին դրսի կողմից, իսկ ձախ ձեռքը ձախ ականջի վրայով ձգել դեպի վեր։

Լարել գոտկատեղը և կոնքը։ Կրծքավանդակը, կոնքը և ոտքերը պետք է լինեն մեկ գծի վրա։ Այդ դիրքը ստանալու համար պետք է կրծքավանդակը բարձրացնել վեր և տանել ետ։ Ձգվել ամբողջ մարմնով ու կենտրոնանալ մարմնի հետևի մասի՝ հիմնականում ողնաշարի վրա։ Ողնաշարը ձգել այնքան, մինչև բոլոր ողերը և կողոսկրերը հեռանան իրարից։ Պետք է լինի այնպիսի տպավորություն, ասես մաշկը նույնպես ձգված է։


Այս դիրքը պահպանել 30 վայրկյանից մինչև մեկ րոպե` շնչելով խորը և համաչափ։  

    Կատարել շունչ, և աջ ձեռքի ափը բարձրացնել վեր, արտաշնչել, նորից կատարել շունչ, ուղղել մարմինը ու բարձրանալ։

 

  
    Արտաշնչի հետ միաժամանակ շրջվել ձախ և այդ կողմում կատարել նույն վարժությունը։
Ավարտելով վարժությունը՝ ուղղվել և բարձրանալ։ 
    Արտաշնչել ու ոտքերը մոտեցնել իրար, կանգնել Տադ ասանա։

 

 

 Դրական ազդեցությունը

Այս վարժությունը ամրացնում և բարերար ազդեցություն է թողնում կոնքի, ազդրերի, թիակների, կծքավանդակի և ողնաշարի վրա։ Տևական կատարման դեպքում վերացնում է կոնքի և ազդրերի հատվածներում ճարպային շերտերը, նպաստում է սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների բուժմանը, ակտիվացնում է ստամոքսի աշխատանքը և բարելավում է  նյութափոխանակությունը։ 

 

Powered by InterMedia Inc.