Home ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Ասանա

Ուտտհիտա տրիկոնասանա

ՈՒտտհիտա` ձգված,

Տրիկոն` եռանկյուն,

Ասանա՝ դիրք կամ կեցվածք

Սա կոչվում է ձգված եռանկյունու կեցվածք:

 

Կատարման կարգը 

    Ելման դրություն՝ Տադ ասանա։ 
    Արտաշնչել և ոտքերը հեռացնել իրարից. ոտքերի միջև հեռավորությունը պետք է լինի 90-105 սմ, ձեռքերը բարձրացնել կողմ՝ ուսերի բարձրության, ափերը շրջել դեպի ներքև։

 

 
    Աջ ոտնաթաթը 90 աստիճանով, իսկ ձախ ոտնաթաթը 60 աստիճանով շրջել դեպի աջ, ոտքերը պահել ուղիղ, ծնկները չծալել։ Ծնկներում պետք է լինի աննշան լարվածություն։ Կոնքը շրջել դեպի աջ:

 

 
    Արտաշնչել, խոնարհվելով ճկվել ներքև` դեպի աջ։ Աջ ձեռքի ափը դնել հատակին՝ աջ ոտնաթաթի կողքին՝ դրսի կողմից։ Միևնույն ժամանակ ձախ ձեռքը ձգված պահել վերևում, և գլուխը, թեքելով դեպի վեր, նայել ձախ ձեռքի ափին։

Այս դիրքում մնալ 30 վայրկյանից մինչև մեկ րոպե` շնչելով ազատ և համաչափ։

Ներշնչել, ուղղվել՝ ձեռքերը պահելով ուսերի բարձրության։ 
      Կատարել նույն վարժությունը ձախ կողմում։ 

      Ուղղվել՝ ձեռքերը պահելով ուսերի բարձրության։   
   Արտաշնչել և ոտքերը մոտեցնել իրար՝ ընդունելով Տադ ասանայի դիրքը։ 
 

Դրական ազդեցությունը

Այս վարժությունն ամրացնում է ոտքերի մկանները, կոնքը և ոտքերը դարձնում է ավելի շարժունակ ու ճկուն, ուղղում է ստորին վերջույթների ձևախախտումները և նպաստում նրանց համաչափ զարգացմանը։ Կազդուրում է ողնաշարը, վերացնում մեջքի և պարանոցի ցավերը, զարգացնում կրծքավանդակի մկանները։ Օգնում է օրգանիզմից արագորեն հեռացնել վնասակար նյութերը` օժանդակելով վարակիչ հիվանդություններից հետո արագ ապաքինմանը։ 
 

Powered by InterMedia Inc.